Արմեն Չարչյանը գրավով ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր որոշեց բավարարել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը և ազատ արձել նրան՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը և ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Դատարանը Չարչյանին ազատ արձակեց 15 միլիոն գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ երեկ Արմեն Չարչյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հստակեցրեց՝ գրավը վճարելուց հետո անմիջապես Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ:
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրություններին մասնակցելուն հարկադրելը):