Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ՝ ըստ նրա բացակայում են դրա հիմքերը:
Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ Վազգեն Մանուկյանի կողմից դրսևորվել է պատշաճ վարքագիծ և չկա դրա անհրաժեշտությունը:
Պաշտպանը պնդել է նաև, որ խափանման միջոցը ինքնանպատակ է եղել, քանի որ դրա պատճառաբանություններից յուրաքանչյուրը եղել է ենթադրական մակարդակի:
Դատական գործին ներգրավվել է նաև երկրորդ պաշտպան Ալեքսանյանը: Դատարանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Դատարանի՝ ծանրաբեռնված լինելու հետևանքով դատական նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա սեպտեմբերի 22-ին: