Այս փուլն աչքի է ընկնում ՀՀ-ի համար օրակարգ բերվող նոր զիջումներով․ Տիգրան Աբրահամյանը՝ Երասխի հատվածում ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում Ադրբեջանի համար ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ ունենալ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Այս փուլն աչքի է ընկնում ՀՀ-ի համար օրակարգ բերվող նոր զիջումներով։ Այս գործընթացը ցանկության, բարենպաստ պայմանների դեպքում կարող է հնարավորություն տալ Ադրբեջանին իրականացնել լայնամասշտաբ գործողություններ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով այս իրավիճակում իշխանության քայլերին նա նշեց, որ հակված է կարծելու՝ իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում որևէ լուրջ միջոռացում չի իրականացնում քաղաքական, դիվանագիտական և ռազմական տեսանկյունից։
«Սա որոշակի խաղի տրամաբանության ներքո է։ Իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելով փորձելու է դրա հիմնավորմամբ արդարցնել իր զիջումները։ Էս մարդիկ ի վիճակի չեն ապահովելու Արցախի և ՀՀ-ի անվտանգությունը։ Նրանք արդեն քաղաքական իմաստով հրաժարվել են Արցախի անվտանգությունն ապահովելուց և անգամ ցանկության դեպքում չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։