Բաղդադի շուկայում պայթյուն է որոտացել․ կա 30 զոհ
Հուլիսի 19-ին Բաղդադի շուկայում պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով ՝ վերջին շրջանում Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած խոշոր ահաբեկչություններից մեկի զոհ է դարձել 30 մարդ, ևս 60-ը վիրավորվել են:
Նախնական տվյալներով ՝ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը գործի է դրվել մահապարտի կողմից։ Պայթյունի հետևանքով շուկան մասամբ ավերվել է, այրվել են մի քանի կրպակներ։
Իրաքի իշխանությունները հետաքննում են տեղի ունեցածի հանգամանքները։ Ահաբեկչությունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները երկրի կենտրոնական և հարավային նահանգներում։
Բաղդադում ահաբեկչության պատասխանատուները պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանատվության ենթարկվեն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի նման կոչը տարածել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: