Լիբանանում ներքաղաքական խռովությունների ժամանակ վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Լիբանանում ներքաղաքական իրավիճակը սրվել է:
Երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում անկարգությունների ժամանակ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 20 մարդ, այդ թվում հինգ զինվորական՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Միաժամանակ Եվրամիությունը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները Լիբանանի իշխանություններին կոչ են անում անհապաղ կաբինետ ձևավորել, և միջազգային համաժողով են նախատեսել բազմաթիվ ճգնաժամերից հետո Լիբանանում կայունության հաստատմանն աջակցելու համար: