Շենքի մուտքի մոտ թողնված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից տեղեկացնում են, որ երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:
Հիշեցնեք, հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:
Ավելի ուշ, Operativ լրատվականը, հղում կատարելով հայկական 5-րդ ալիքի ռեպորտաժին, հաղորդեց մանրամասներ դեպքից:
Հիշեցնենք, մեկ օրական նորածին երեխան թողնվել էր Արցախի 8/1 հասցեում բնակվող Տիկին Անահիտի տան դռան առջև տուփի մեջ, որի վրա գրված էր «կրախմալ»: Երեխան քռչերի մեջ էր, պատառոտված ռետուզ՝ 5-6 տարեկանի, պորտալարն էլ մկրատով կտրված, ու արյունը հոսում էր: