Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, քանի որ իմ երկրում ինձ այլևս անվտանգ չեմ զգում․ Մանվել Փարամազյանի դուստրը՝ հոր քաղբանտարկյալ լինելու մասին (տեսանյութ)
Մանվել Փարամազյանի դուստր Լուիզա Փարամազյանը տեսանյութով դիմում է միջազգային կազմակերպություններին և նրանց ուշադրությունը հրավիրում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունններին: Տեսանյութում նա հայտում է, որ իր հայրը քաղբանտարկյալ է։
«Մի քանի օր առաջ անօրինական կերպով ձերբակալվեց հայրս, միակ պատճառն այն է, որ հրաժարվում է ընդունել Հայաստանում իշխող օրվա ռեժիմին»,-ասաց նա և նշեց, որ իր հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում պահել ու պաշտպանում էր մեր երկրի սահմանները։
«Նրանք կարծում են, որ այդ քայլով կարող են լռեցնել հորս և մի շարք հայրենասերների»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում է դիմել միջազգային հանրությանը, քանի որ իր երկրում իրեն այլևս անվտանգ չի զգում։