Google-ի հավելվածին «սովորեցրել են» ճանաչել սմարթֆոնի լուսանկարներն ու սքրինշոթերը
Google-ը Android սարքերի համար թողարկել է Lens հավելվածի վերափոխված տարբերակը, որն ի վիճակի է վերլուծել օգտատիրոջ լուսանկարների բովանդակությունը: Ծրագրային ապահովման նոր տարբերակի մասին հայտնել է 9to5Google-ը:
Ծրագրում հիմնական նորամուծությունն այն է, որ եթե նախկինում ծառայությունը կենտրոնանում էր օնլայն ռեժիմում տեսախցիկի օբյեկտիվում հայտնվածի վերլուծության վրա, ապա այժմ Google Lens-ն աշխատում է սմարթֆոնում պահված լուսանկարների եւ սքրինշոթերի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:
Google Lens-ն ի վիճակի է սկանավորել տեքստը եւ թարգմանել այն՝ օգտատերերին հնարավորություն տալով արդյունքը պատճենել իրենց համակարգչում: Հավելվածն ի վիճակի է լուսանկարներում որոնել որոշակի առարկաներ, ճանաչել ձեռագրեր եւ լուծել պարզ մաթեմատիկական խնդիրներ:
Նորամուծությունները հայտնվել են ծրագրի 12.26 տարբերակում: Փոփոխությունը ներկայումս հասանելի է միայն Android սարքերի համար: