Ուկրաինական Ռադայում Ավակովի հրաժարականի պատճառով արտահերթ նախագահական ընտրություններ են կանխատեսում
Գրեթե 7,5 տարի Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Ավակովի հրաժարականը կհանգեցնի նրան, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա դիմակայել իր հակառակորդներին, ինչը կհանգեցնի պետության ղեկավարի արտահերթ ընտրություններին:
Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի Բարձրագույն ռադայի «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» խմբակցության պատգամավոր Իլյա Կիվան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ավակովի հեռանալուց հետո Զելենսկին չի կարողանա դիմակայել իր հակառակորդներին, որոնք ամեն օր գլորվող ձնագնդի էֆեկտով աճում են, ինչը նշանակում է արտահերթ ընտրություններ: Եվ նորից ... միայն նոր դերում, մենք կտեսնենք Ավակովին: Մինչ հաջորդ հանդիպում, Արսեն Բորիսովիչ: Եվ ցտեսություն, Զելենսկի», - գրել է Կիվան իր տելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք, որ 2014 թվականից Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Ավակովը հուլիսի 13-ին հրաժարականի դիմում է գրել: Ռադան այն կքննարկի հուլիսի 15-ին: