Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հուլիսի 19-ից իր պաշտոնում չի լինի. ԲԴԽ խոսնակ
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը երկուշաբթի օրվանից՝ հուլիսի 19-ից իր պաշտոնում չի լինի: Այս մասին հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Փոլադյանն է ազատման դիմում ներկայացրել, Շաբոյանը պատասխանել է, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող ներկայացնել:
Հիշեցնենք, որ վերջերս պաշտոնից հեռացավ նաև կառույցի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետը։