Կնոջը կպչուն ժապավենով կապել են նստարանին ինքնաթիռի դուռը բացելու փորձից հետո
Սոցիալական ցանցերով տարածվել է տեսանյութ, որում կինը կպչուն ժապավենով կապված է ինքնաթիռի նստարանին: Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, հաղորդում է New York Post-ը:
Կինն ակնհայտորեն ադեկվատ չէր, սպառնում էր անձնակազմին եւ փորձել էր բացել ինքնաթիռի դուռը թռիչքի ժամանակ, պատմում են ականատեսները: Տեսանյութում լսվում է՝ ինչպես է նա բղավում ուղեւորների վրա:
Դալաս Ֆորտ Ուերթից դեպի Շարլոթ, Հյուսիսային Կարոլինա նահանգ, հետաձգվել է առնվազն երեք տարով, սակայն թռիչքից շուրջ մեկ ժամ հետո սկսվել է քաոս, պատմում է տեսանյութի հեղինակը Tik Tok սոցիալական ցանցում:
Հենց ինքնաթիռի վայրէջքի ժամանակ բորտ ուղերկցորդուհին սկսել է կնոջը հանգստացնելու փորձերը. «Նրա մոտ նկատվում էր ինչ-որ սրացում եւ նա փորձել է դուրս գալ ինքնաթիռից: Նա սկսել է բղավել, որ պետք է դուրս գա, մոտեցել ելքին եւ սկսել թակել դռները՝ ասելով. «Դուք պետք է դուրս թողնեք ինձ այս ինքնաթիռից»:
«Ես կարծում եմ, որ կար բոլոր հինգ բորտ ուղեկցորդուհիների կարիքը կնոջը հանգստացնելու համար»,-ասել է նա միջադեպի մասին: «Մենք բառացիորեն դրել ենք նրան նստարանի վրա եւ կապել կպչուն ժապավենով»:
American Airlines-ը հաստատել է միջադեպը՝ հայտնելով, որ կինը հարձակվել է բորտ ուղեկցորդուհու վրա եւ կծել նրան, երբ վերջինս փորձել է բացել առջեւի դուռը եւ բերման ենթարկվել մյուս ուղեւորների եւ անձնակազմի անվտանգության համար:
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները դիմավորել են չվերթը Շարլոթի օդանավակայանում եւ տարել կնոջը տեղի հիվանդանոց, հայտնել է ավիաընկերությունը, որը ներառել է կնոջը սեւ ցուցակում: