Legend of Zelda չտպագրված խաղը վաճառել են 870 հազար դոլարով
1987 թվականի Legend of Zelda չտպագրված խաղը վաճառել են 870 հազար դոլարով Դալլասի Heritage Auctions աճուրդում, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Աճուրդի տունը նշել է, որ աճուրդի է հանվել հազվագյուտ տարբերակը, որը թողարկվել է սահմանափակ քանակությամբ մի քանի ամսվա ընթացքում:
Legend of Zelda-ի գինը սահմանել է ռեկորդ տեսախաղերի շրջանում, որոնք ցուցադրվել էին ապրիլին: Այդ ժամանակ Heritage Auctions աճուրդում 660 հազար դոլարով վաճառվել էր Super Mario Bros. Խաղի չտպագրված կրկնօրինակը: Նմուշը ձեռք էր բերվել 1986 թվականին եւ մոռացվել սեղանի դարակում:
Ավելի վաղ Super Mario Bros.-ը եւս ձեռք էր բերվել ռեկորդային գնով՝ 2020 թվականին Nintendo-ի համար քարթրիջը գնել էին աճուրդում 114 հազար դոլարով: