Քիչ առաջ դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնում է 168.am-ը:
Ծանուցման ժամին պաշտպանի հետ նա ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել:
Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել են գետնին, այնուհետև, պաշտպանին մի կողմ հրելով՝ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։
Ավելի վաղ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ իրենց տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Մեր տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Մեր տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Գնում ենք ինքնակամ ներկայանանք այն իրավապահներին, որոնցից 2 օր է հնարավոր բոլոր եղանակներով փորձում էինք պարզել, թե արդյոք անհրաժեշտություն կա, որ Զաքարյանը ներկայանա որևէ մարմնի։
Ոչ ոք 2 օրվա մեջ այդպես էլ չասաց, որ քննիչի մոտ նեդկայանալու կարիք կա՝ մինչև այն պահը, որ ձերբակալման անօրինի հիմքեր ստեղծեցին, ապօրինի որոշում կայացրեցին ու նոր հայտնեցին, որ ներկայանալու կարիք կա։
Առաջին իսկ տեղեկացմամբ պատշաճ ներկայանում ենք։
Կհիմնավորենք այդ ապօրինություններն անհերքելի ապացույցներով»,- գրել է նա: