Երևանի քաղաքապետարանն սկսել է տարհանել առևտրի չգրանցված շարժական կետերը (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ քաղաքապետարանն արդեն սկսել է առևտրի չգրանցված շարժական կետերի տարհանումը։ Գրառման մեջ ասվում է․
«Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը
Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:
Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:
Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու hամար»: