Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինել է նմանակը․ Իլյա Կիվա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինել է նմանակը. այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան, գրում է rbc.ru-ն:
«Նախագահ Զելենսկին իրական չէ, Զելենսկիին գողացել են և փոխարինել նմանակով», - գրել է Կիվան:
Այսպիսով, նա մեկնաբանեցլ է Ուկրաինայի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե ռուսներն ու ուկրաինացիները «հաստատ մեկ ժողովուրդ չեն»: Իր գրառմանը Կիվան կցել է Զելենսկիի մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել է դեռ մինչ նրա նախագահ դառնալը: Տեսանյութում Ուկրաինայի ապագա ղեկավարը ռուսներին և ուկրաինացիներին անվանում է «եղբայրական ժողովուրդներ»:
«Մենք նույն գույնը, նույն արյունն ունենք, բոլորս հասկանում ենք միմյանց, անկախ լեզվից», - բացատրում է Զելենսկին տեսանյութում:
«Ահա և իրական Զելենսկին, որի օգտին մենք քվեարկել ենք և որն ինչ-որ տեղ անհետացել է»,-գրել է Կիվան:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 0-ին ուղիղ կապի ժամանակ ասել էր, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են: Իր հերթին, Զելենսկին, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, ասել էր, որ ինքը ուկրաինացի և ռուս ժողովրդին մեկ չի համարում՝ չնայած ընդհանուր պատմության, հիշողության և այլնի առկայությանը: