«Գործ տալուն», «լորիսությանը» կամ «հետամտությանը» մեր քաղաքացիների մի մասը արդեն սովորել է և այս օրենքով չէ, որ մենք պետք է խթանենք դա․ Հովհաննես Քոչարյան
Հուլիսի 1-ից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները հնարավոր կլինի արձանագրել բջջային հեռախոսով և հատուկ հավելվածով ուղարկել Ճանապարհային ոստիկանություն։
Ներբեռնելով համապատասխան հավելվածը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կստանա սեփական բջջայինով արձանագրել վարորդների առավել հաճախ հանդիպող 12 իրավախախտում, այդ թվում՝ հանդիպակաց երթևեկություն դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասնպորտային միջոցից աղբ նետելը։
ArmDaily.am-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ որևէ օրենքի ընդունում չի կարելի համարել որևէ ոլորտում բարեփոխում անելու կուլմինացիա։ Ընդհանրապես, այդ կարգավորւմները արդյունավետ կարող են դառնալնում համակցության մեջ՝ մի շարք վերահսկողության մեխանիզմների հետ։ «Մասնավորապես, եթե այս օրենքը սկսի ավարտվել բալային ավարտված ռեֆորմի պայմաններում և մենք ունենանք խախտումները կանխարգելող պարեկային նոր ծառայողներ, որոնք տեխնիկապես ավելի հագեցած լինեն, կարծում եմ, արդյունք կստանանք։ Ժամանակին, երբ խոսում էինք բալայինի մասին, ասում էին, որ բալայինը կարող է արդյունավետ լինել, երբ մենք ունենանք պարեկային նոր ծառայողներ, ովքեր կարող են վերահսկել բալերը խախտում կատարող վարորդների մոտ։ Մենք ունենք բազմաթիվ վարորդներ, որոնց վարորդական իրավուքները կասեցված կամ զրկված են, բայց պարեկային ծառայողները չեն կարողանում նրանց հայտնաբերել և նրանք շարունակում են երթևեկել։ Այսինքն, պոտենցիալ վտանգ ներկայացնող վարորդներին մեզ դեռ չի հաջողվել երթևեկությունից լիարժեք հեռացնել։ Իհարեկ, մի մասը հայտնաբերվում են պատահականությունների արդյունքում, բայց այն մասշտաբով, ինչ մասշտաբով մենք նախատեսում ենք՝ չկա։ Եթե այդ ռեֆորմին միավորում ենք նախօրեին ուժի մեջ մտած ռեֆորմը, ապա ես դրանում ոչ մի վատ բան չեն տեսնում։ Սա նունպես սոցիալական վերահսկողության մի նորմ է, որը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա ավնտանգության բեռի մի մասն իրենց վրա վերցնել։ Այսօր մեր երթևեկությունն այնպիսին չի, որ նման մեխանիզմների նկատմամբ թերահավատություն ներշնչենք, հակառակը, պետք է այդ մեխանիզմներն համակցված գործեն։ Կարծում եմ՝ կյանքն իր շտկումները կմտցնի ու մենք դրա պլյուսներն ու մինուսները կտեսնենք։ Իմ պատասխանն այս օրենքի վերաբերյալ դրական է, թող մեր քաղաքացիներն ունենան այդ հնարավորթյունը։ Վաղը, մյուս օրը մենք հնարավորություն կունենանք ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարները ֆիքսել, այլ հանցագործության դեպքեր, դա էլ է եղանակ և աշխարհում շատ տարածված է։ Ամեն դեպքում, մեր անվտանգ երթևեկության կարևոր մասը ես համարում եմ պարեկային մասնագիտական ստորաբաժումների գործունեությունը, ովքեր տեխնիկապես հնարավորություն կունենան հայտնաբերել և կասեցված և զրկված վարորդներին»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե փոփոխությունը միանշանակ չի ընդունվում, քանի որ քաղաքացիները սա ասոցացնում են «գործ տալու», «լորիսության», կամ «հետամտության» հետ՝ նա նշեց, որ մեր քաղաքացիների մի մասը արդեն սովորել է դրան և այս օրենքով չէ, որ մենք պետք է խթանենք դա։ «Կան քաղաքացիներ, որոնք այլ կերպ են ընկալում, դա տեսակետ է, բայց շատ տարածում ունեցող տեսակետ չէ»։
Նա ընդգծեց, որ հիմա շատ մարդիկ, կան ովքեր մտահոգ են երթևեկության վիճակով, ովքեր ուզում են իրենց մասնակցությունն ունենալ։ «Թող ունենան, բայց կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն չարաշահել այդ հնարավորությունը, օրենքն էլ կանխարգելման որոշակի մեխանիզմներ ու սահմանափակումներ է սահմանում, որ մեկ մեքենայի նկատմամբ անընդհատ նույն համարից նկարահաումներ կկատարվեն։ Այնպես որ, նման բան կա, բայց ես չեմ կարծում, որ այնպիսի զանգվածային բնույթ ստանա, որ շատերի կյանքը դժոխքի վերածի»։