Օմանը հուսով է, որ Իսրայելի նոր կառավարությունը Պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու քայլեր կձեռնարկի
Օմանը հուսով է, որ Իսրայելի նոր կառավարությունը Պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու կոնկրետ քայլեր կձեռնարկի, որի մայրաքաղաքը կլինի Արեւելյան Երուսաղեմում: Այս մասին Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին ասել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է ONA-ն:
Փետրվարին Բուսաիդին հայտարարել էր, որ Օմանը գոհ է Իսրայելի հետ իր ներկայիս հարաբերություններից այն բանից հետո, երբ Պարսից ծոցի մյուս պետությունները, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը, ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնագրերով անցյալ տարի կարգավորել են Իսրայելի հետ հարաբերությունները:
Հաջորդ շաբաթ Լապիդը կմեկնի ԱՄԷ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Պարսից ծոցի երկիր իսրայելցի նախարարի առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Նա կբացի Աբու Դաբիում Իսրայելի դեսպանությունը եւ Դուբայում Իսրայելի գլխավոր հյուպատոսությունը: