Մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք, միանշանակ թվերի որոշակի աճ ենք ունենալու․ Անահիտ Ավանեսյանը՝ ընտրություններից հետո կորոնավիրուսի տարածման մասին (տեսանյութ)
Մենք պատվաստումների ցուցանիշի 70 հազարը կանցնենք, անգամ այս երկու օրը տեմպի բարձրացում ենք նկատում և որևէ մտահոգիչ դեպք չունենք։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատվաստումներին։
Խոելով չինական պատվաստանյութի մասին՝ նա ասաց, որ 100.000 խմբաքանակ է ներմուծվել, որը նախատեսված է 50.000 հոգու համար՝ 2 դեղաչափով։ Նա նկատեց, որ սկզբնական շրջանում հակաքարոզչություն կար պատվաստանյութերի նկատմամբ։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին ունենք քովիդոով պայմանավորված բավականին լավ իրավիճակ, բայց այս համավարակին վերջակետ դնելու համար մեզ կօգնի պատվաստանյութը։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման վրա ընտրությունների բացասական ազդեցությանը, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Մենք մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք, միանշանակ թվերի որոշակի աճ ենք ունենալու, իհարկե, ամեն ինչ պետք է անել, որ այդ աճը չլինի կտրուկ, մեծ, պատվաստայութերը պետք է օգնեն, որ խուսափենք նման աճից»։