Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Մենք ընտրեցինք պարտությունը»

«Մենք ընտրեցինք պարտությունը»

Նիկոլն ամենալկտի եւ ստոր ձեւով կեղծել է ընտրությունների արդյունքները: Այս մասին են վկայում զինվորների մասնակցությամբ խայտառակ քվեարկության կադրերը, այս մասին են վկայում բազմաթիվ մարդկանց պատմածները տեղամասերում մեծ թվով անծանոթ ընտրողների առկայության մասին, այս մասին են վկայում վարչական ռեսուրսի ամենաբիրտ գործադրումը, բայց որքան էլ տարօրինակ հնչի, այստեղ ամենագլխավոր հարցը սա չէ, այլ այն, որ այնուամենայնիվ, մեր կողքին ապրող բազմաթիվ մարդիկ (տարբեր գնահատումներով մոտ 400 հազար), որոնք ձեռքերը թաթախելով զոհված տղերքի արյան մեջ, քվեարկեցին մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերած ուժի եւ նրա առաջնորդի օգտին:

Աշխարհը զարմացած է: Աշխարհը գրանցել է մինչ այժմ չտեսնված երեւույթ. պարտված, երկիր աղետ եւ ծանր պարտություն, արհավիրք ու աղետ բերած առաջնորդը ստանում է հարյուր հազարավոր ձայներ: Նա ստանում է քվեներ, երբ իր պատճառով դեռ հարյուրավոր գերիներ ունենք, երբ հարյուրավոր անհետ կորածներ ունենք, երբ թարմ են զոհված տղերքի շիրիմները, երբ դեռ այս ու այնտեղ տղերքի մասունքներն են գտնում, երբ հիվանդանոցներից մեկի նկուղում պարկերի մեջ գտնվող տղերքի մարմիններն էին իրար գլխի լցված:

Հոգեբույժներն այս երեւույթն անվանում են պարադոքսալ փուլ, երբ ինչ որ մեկի կամ ուժերի ազդեցության տակ գտնվող ամբոխը կարող է մահը ընդունել որպես ուրախություն, պարտությունը՝ հաղթանակ, սովը՝ լիություն, անպատվությունն՝ արժանապատվություն: Ընդգծենք, սակայն, որ սա առաջին դեպքն է, երբ պարադոքսալ փուլում գտնվող ամբոխը պարտությունից, դաժան պարտությունից հետո որոշում է պետության ճակատագիրը ու աջակցում աղետ բերած ուժին:

Մենք, բանական մարդիկ, այս երկրով ապրող մարդիկ թերագնահատեցինք այդ մարդկանց ազդեցությունը: Մենք այդպես էլ չհավատացինք, որ մեր կողքին այդքան շատ են նրանք, որոնք կուլ գնացին վարչախմբի պատրաստած եւ մատուցած ամենաանհեթեթ ստերին, որոնք տարածվում էին թե՛ հանրայինով, թե՛ որոշ լրատվական կայքերով, թե՛ տարատեսակ անվանումներով յութուբյան ալիքների միջոցով: Մենք՝ բանական մարդիկ ծիծաղում էինք յութուբյան այդ ալիքների տարածած նյութերի վերնագրերի վրա («Էրդողանը ծնկաչոք Նիկոլին խնդրում է չգրավել ամբողջ Թուրքիան», «Ալիեւը ներողություն է խնդրել Փաշինյանից», «Հրաշք, Նիկոլը գերիներին վերադարձնում է», «Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում», «Քոչարյանը Զատկի տոնից առաջ հրահանգել է գնել բոլոր հավկիթները եւ դրանք կոտրել մի բաց դաշտում», «Երեւանում խմելու ջուրն անջատել է Քոչարյանը»), չհավատալով, որ կգտնվեն մարդիկ, որոնք դրանք լուրջ կընդունեն: Մենք չէինք պատկերացնում, որ այդքան շատ կլինեն նրանք, որոնք կհավատան ամենաանհեթեթ լուրերին, օրինակ, որ Քոչարյանը դեռ 1999-ին է վաճառել Շուշին, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը դեռ 1990 թվականին են որոշել «սարքել Նիկոլի գլխին», որ մինչեւ 2018 թվականը մարդիկ վախեցել են անգամ կարծիք հայտնել, իսկ երեխաներին էլ կարուսել կարողացել են տանել միայն «հեղափոխությունից» հետո: Այս բոլոր օրինակները կամ քարոզարշավում հանդիպած իրական դրվագներ են, կամ մեծ դիտողականություն ապահովված ռեպորտաժների գլխագրեր: Մենք չհավատացինք, որ նման մարդիկ կան, եւ որ նրանք այսքան շատ են: Մենք լուրջ չընդունեցինք նաեւ այն պնդումները, որ կան հանրային միավորներ (կրոնակաաղանդավորական եւ այլ տիպի), որոնց անդամները քվեարկում են պարզապես իրենց առաջնորդի հրահանգով, առանց մտածելու, թե ինչ են անում կամ ինչու են անում: Իսկ առաջնորդները հրահանգ եւ ֆինանսավորում ստանում են իրեն աստվածը գիտի, թե որտեղից։

Հիմա աշխարհը մեզ նայում է քամահրանքով, արհամարհանքով։

Այս արտահերթ ընտրությունները նրա համար էին, որ մենք աշխարհին այլեւս չներկայանանք պարտված եւ ստորացված մարդու դեմքով, բայց մենք հիմա ներկայանալու ենք ոչ միայն այդ դեմքով, այլ այդ դեմքին հարյուր հազարներով ձայն տված ազգի կամ ժողովրդի կերպարով՝ դրանից բխող ամենածանր հետեւանքներով:

Նրանք, ովքեր քվեարկել են վարչախմբի վերարտադրության օգտին նկատելու են, որ շաքարի կիլոգրամն արդեն հինգ հարյուր դրամ է, բայց դեռ իներցիայով ասելու են, թե սա հներն են անում, հետո արդեն երեխաների համար կոշիկ գնելուց ֆինանսական խնդիրների են բախվելու ու կրկին հիշելու են հներին, իսկ մի օր էլ, երբ հասկանան կամ ստամոքսը հուշի, որ թերսնվում են՝ նոր կսկսեն հայացքներն ուղղել գործող վարչախմբին։ Այս ամենը լինելու է ամիսներ անց, բայց սա արդեն կարեւոր չէ:

Նրանք, ովքեր ամեն օր ադրբեջանցի զինվորների ցինիկ հայացքների ներքո երթեւեկում են Գորիս-Կապան ճանապարհով, գնացին ու ձայն տվեցին Նիկոլի գլխավորած ուժին: Սա արդեն պետք է հոգեբույժները բացատրեն: Եւ նրանք, ովքեր գիտեն, որ Նիկոլը ադրբեջանցի զինվորին բերելու եւ կանգնեցնելու է Ազատամուտի, Ոսկեպարի, Կիրանցի գլխին՝ կրկին քվեարկեցին նրա օգտին: Մի՞թե ժողովուրդը ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը: Այո, ընտրել է, բայց չգիտակցելով: Նրանք պարադոքսալ փուլում են եւ չեն գիտակցում ինչ են անում, իսկ Նիկոլը գիտակցում է: Հիշո՞ւմ եք հայտնի մուլտֆիլմի պարադոքսալ փուլում գտնվող առնետներին, որոնք լսելով Նիլսի նվագի ձայնը, դրա հետեւից գնացին եւ խորտակվեցին լճակում: Հիմա մեզ հետ նույնն է տեղի ունենում:

Նիկոլը պատրաստվում է Հայաստանի ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները հանձնել թուրքին, նա պատրաստվում է անողոք պայքար մղել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ այն կազմաքանդել, նա պատրաստվում է վերացնել ամեն հայկականը:

Կարո՞ղ ենք կանխել այս ամենը: Ընտրություններից առաջ կարող էինք միանշանակ պնդել, որ՝ այո, հեռացնելով այս վարչախմբին: Իսկ հիմա, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այդ այո-ն ասելն ու գրելը շատ բարդ է: Ինչպես ասես՝ այո, երբ շուրջ բոլորդ ապրում են մարդիկ, որոնք ապրում են ստի աշխարհում, ովքեր հավատում են ամենաանհեթեթ ստին եւ վտանգի գիտակցում չունեն:

Կլինի՞ հրաշք: Մարդիկ կհասկանա՞ն, որ իրենց խաբել են եւ կնետվե՞ն փողոց: Այս սցենարին դժվար է հավատալ: Եթե 44-օրյա պատերազմից հետո, եթե այդ պատերազմին հետեւած խայտառակ իրադարձություններից հետո այս զանգվածը փողոց դուրս չեկավ, հիմա առավել եւս դուրս չի գա: Փողոց դուրս չի գա նաեւ բժշկի կալանավորումից հետո, այն բժշկի, որը հարյուրավոր կյանքեր է փրկել: Սա ենք մենք: Ընդունենք այս փաստը եւ …

Մենք ունենք այն, ինչ ունենք եւ կրկին իրավիճակը փորձելու են փրկել նրանք, ովքեր երեկ եւ այսօր էին փորձում, իսկ թե ինչ կստացվի, արդեն կախված է ոչ միայն պայքարող մեր տեսակից, այլ նաեւ աշխարհաքաղաքական շարունակվող դասավորություններից:

Հ.Գ. Չեմ կարող չնշել իմ վերջին բացահայտման մասին. պարզվում է, որ ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, եթերներից հայրենիքի մասին խրոխտ խոսողների, միտինգներում իրենց պատռողների մի զգալի մասի պայքարը՝ մանդատի համար էր։ Ասում եմ այն՝ ինչը տեսնում եմ իմ աչքով։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյան

դիտվել է 217 անգամ
Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan