Խրախուսելով պատվաստումը. ՌԴ-ում կինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և բնակարան շահել
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Հանրապետության մայրաքաղաք Ուֆայի բնակչուհին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և բնակարան շահել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ուֆայի քաղաքապետարանին։
«Գլխավոր մրցանակ բնակարանը շահել է Ուֆայի բնակչուհի Թամարա Ալեքսանդրովնան, որը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մայիսի 28-ին՝ քաղաքի թիվ 8 կլինիկական հիվանդանոցում։ Բացի այդ, ակցիայի 10 մասնակից շահել է iPhon հեռախոս, խաղարկվել են նաև այլ մրցանակներ», - հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Խաղարկությունն անցկացվել է մայիսի 14-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում պատվաստված անձանց շրջանում՝ խաղարկելով մոտ 2,5 միլիոն ռուբլի արժողությամբ մեկ բնակարան և 10 սմարթֆոն։