Կալիֆորնիայում նահանգապետ Գևին Նյուսոմի պաշտոնաթողության հարցով ընտրություններ կանցկացվեն
Կալիֆորնիայի բնակիչները բավականաչափ ստորագրություններ են հավաքել, որպեսզի նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմի պաշտոնաթողության հարցով քվեարկություն անցկացվի։ Այս մասին ասված է փոխնահանգապետ Շիրլի Վեբերի կայքում հրապարակված հայտարարությունում։
Նահանգում գործող օրենքների համաձայն՝ նոր նահանգապետի ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է ձայնի իրավունք ունեցող նահանգի բնակիչների մոտ 1,5 մլն ստորագրություն։ Հայտնի է, որ այս պահին վավեր է ճանաչվել շուրջ 1 719 900 ստորագրություն․ նոր ընտրությունների ամսաթիվը դեռևս պարզ չէ։
2020 թվականի ամռանը դեմոկրատ նահանգապետի քաղաքական ընդդիմախոսները ընտրությունների անցկացման և Նյուսոմին պաշտոնաթող անելու հարցով հերթական արշավն են սկսել։
Նահանգապետի ընդդիմախոսները, մասնավորապես, դժգոհություն են հայտնում կորոնավիրուսի համավարակի պատճառով նահանգում մտցված կարանտինային սահմանափակումների կապակցությամբ: Քննադատների խոսքով՝ սահանափակումները խոչընդոտում են տնտեսության վերականգնմանը։
Նշենք, որ Կալիֆորնիայի բնակչությունը գերազանցում է 39 միլիոնը։