Բժիշկ Արմեն Չարչյանին սրտային տագնապով տեղափոխել են հիվանդանոց
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին քիչ առաջ սրտային տագնապով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին տեղեկացանք նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանից, ինչպես նաև Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումից։
Նշենք, որ քիչ առաջ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Արմեն Չարչյանինմեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։