Հյուսիսային Կորեան չի դիտարկում ԱՄՆ-ի հետ որեւէ շփման հնարավորությունը
Հյուսիսային Կորեան չի դիտարկում ԱՄՆ-ի հետ որեւէ շփման հնարավորությունը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Ռի Սոն Գվոնը:
«Մենք չենք դիտարկում Միացյալ Նահանգների հետ որեւէ շփման նույնիսկ հնարավորությունը, առավել եւս` կապի հաստատումը, որը ոչ մի բանի չի հանգեցնի, այլ միայն կխլի թանկարժեք ժամանակը»,- ասել է նա, հայտնում է ՑՏԱԿ-ը:
Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ նոր հատուկ ներկայացուցիչը Սեուլում ասել է, թե երկխոսության մասին «արագ դրական պատասխան» է ակնկալում Փհենյանից։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, «սխալ» է մեկնաբանում Հյուսիսային Կորեայից ստացված ազդանշանները: