Ավստրալիայում Subaru BRZ-ի վարորդը 11 րոպեում ավելի քան 10 000 դոլարի տուգանք է «հավաքել»
Ավստրալիայի Սինդեյ քաղաքի 23-ամյա բնակիչը որոշել է իր Subaru BRZ ավտոմեքենայով գիշերը շրջել քաղաքում: Նա չէր կարող պատկերացնել, որ ընդամենը 11 րոպե վարելիս, կկարողանա 10 252 ավստրալական դոլարի տուգանք «հավաքել»: Այժմ տղամարդուն սպառնում է մինչև ինն ամսվա ազատազրկում և մեքենայի բռնագրավում:
Ինչպես նշում է motor.ru-ն, հենց տղամարդը մեքենայով դուրս է եկել մայրուղի, ոստիկանական ուղղաթիռը սկսել է ջերմային պատկերման տեսախցիկով վերահսկել մեքենայի արագությունը: Հասկանալով, որ վարորդը գերազանցել է թույլատրելի արագության սահմանը, ոստիկանությունը կարգազանցի մասին տեղեկությունները փոխանցել է ցամաքային պարեկին:
Ճանապարհային ոստիկանությունը գրեթե անմիջապես կանգնեցրել է Subaru-ն, սպաները ստուգել են վարորդի փաստաթղթերը, ապա ազատ արձակել առանց մեղադրանքի: Այնուամենայնիվ, ավելի ուշ, ջերմային պատկերիչից և անվտանգության այլ տեսախցիկներից տեսագրությունները ուսումնասիրելուց հետո, ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը արագությունը գերազանցել է առնվազն հինգ անգամ: Ավստրալիայի օրենքների համաձայն, այս խախտման համար կարող է սպառնալ ինը ամսվա ազատազրկում, ինչպես նաև մեկ տարի ժամկետով վարորդական իրավունքից զրկում և մեքենայի բռնագրավում: