Արարատի մարզպետի տեղակալներ են նշանակվել Գևորգ Սիմոնյանը և Սերգեյ Ատոմյանը
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»,-ասված է հրամանագրում:
Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետի տեղակալ է նշանակվել Սերգեյ Ատոմյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
1. Սերգեյ Ատոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»,-նշված է հրամանագրում: