«Միլիարդատերեր չպետք է գոյություն ունենան՝ ո՛չ Երկիր մոլորակի վրա, ո՛չ տիեզերքում». ավելի քան 97 000 մարդ դեմ է աշխարհի ամենահարուստ մարդու՝ տիեզերքից վերադառնալուն
Ավելի քան 97 000 մարդ ստորագրել է խնդրագիրը, որով թույլ չի տրվում աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին, տիեզերք թռչելուց հետո վերադառնալ Երկիր մոլորակ:
Ավելի վաղ Բեզոսը հայտնել էր, որ հուլիսի 20-ին իր իսկ հիմնած Blue Origin տիեզերական ընկերության New Shepard տիեզերանավով կուղևորվի տիեզերք՝ իր եղբոր հետ: Տիեզերանավում ևս մեկ տեղ առցանց աճուրդում վաճառվել է 28 մլն դոլարով:
«Միլիարդատերեր չպետք է գոյություն ունենան...ո՛չ Երկիր մոլորակի վրա, ո՛չ տիեզերքում: Սակայն եթե նրանք ընտրում են վերջինը՝ տիեզերքը, ապա թող այնտեղ էլ մնան»,- սա խնդրագրի տեքստն է, որը տեղադրվել է change.org կայքում երկու շաբաթ առաջ:
Blue Origin-ը New Shepard տիեզերանավի 15 թեստային թռիչք է իրականացրել, վերջինը՝ ապրիլի կեսերին: