Վրաստանի խորհրդարանն օրենսդրական փոփոխությամբ երկարաձգել է կառավարության կողմից համաճարակային իրավիճակում մի շարք սահմանափակումներ կիրառելու լիազորությունները
Վրաստանի խորհրդարանը «Հանրային առողջության մասին» օրենքում կատարած փոփոխություններով թույլատրել է հուլիսի 1-ից մինչև 2022 թ. հունվարի 1-ը երկարաձգել երկրի կառավարության լիազորությունները համաճարակային իրավիճակի սրման դեպքում առանց արտակարգ դրություն սահմանելու սահմանափակումներ կիրառել, փակել բնակավայրերը կարանտինի անհրաժեշտությունից ելնելով, հաղորդում է ТАСС-ը:
Օրինագիծը, որը դեռ միայն մեկ ընթերցմամբ է ընդունվել, հնարավորություն կտա կառավարությանը առանց խորհրդարանի համաձայնության քաղաքացիների տեղաշարժի, զանգվածայի հավաքների, տրանսպորտի աշխատանքի սահմանափակումներ կիրառել, ստիպել մարդկանց դիմակ կրել և 10 հոգուց ավել հավաքներ չկազմակերպել:
Ներկա պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերը հասնում են շուրջ 700-ի: