Արմեն Չարչյանի կալանավորման միջնորդության քննության գործով դատական որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին. փաստաբան
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման միջնորդության քննության գործով դատական որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Քիչ առաջ ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քնմարկումը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։ Դատական ակտը կհրապարակվի 23.06.2021թ.:
Բավականին լարված եւ ծավալուն քննարկում է տեղի ունեցել»,- գրել է փաստաբանը։