Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից՝ որպես ընտրություններին մասնակցած ուժի՝ ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի՝ իր հետ հանդիպելու։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը տեղեկացնում է, որ առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը՝ նշելով, որ Բևեռը նպատակահարմար չի համարում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել մի շարք ուժերի հետ։