Կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը. ստացած խորհրդարանական լծակները թույլ կտան բացահայտել արդիական խնդիրները. Ռոբերտ Քոչարյան
Այժմ մենք աշխատանքի ռազմավարություն ենք մշակում, կարող եմ ասել, որ մեր պայքարն էլ ավելի կակտիվանա, խորհրդարանական գործունեությունից բացի մենք կօգտագործենք պայքարի այլ մեթոդներ ևս: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ ստացած խորհրդարանական լծակները լրացուցիչ հնարավորություն կարող են տալ վերջիններիս ավելի ակտիվորեն խորանալու տարբեր ոլորտներում:
«Այս ամենը թույլ կտա բացահայտել արդիական խնդիրները, և դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների և մնացյալ ոլորտների մասով»: