Հայտնի փորձագետը վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբանին․ shamshyan.com
Այսօր՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքում փորձարարության ժամանակ հայտնի փորձագետ Ժորա Ծատուրյանը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց։