Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա է տեղի ունեցել. Արցախցիները պահանջել են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա է տեղի ունեցել: Արցախցիները պահանջել են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ շատ քաղաքացիներ սխալվել են՝ ընտրելով Արայիկ Հարությունյանին: Արցախի նախագահն արձագանքել է բողոքի ցույցին: Ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ հաշվի առնելով Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունն ու վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով:
Նա հայտարարել է, որ պատրաստվում է բաց ու անկեղծ խոսել բոլոր խնդիրների մասին՝ պատերազմից մինչև անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ: