Կորոնավիրուսի` Հնդկաստանում հայտնաբերված նոր տարբերակը տարածվել է ավելի քան 90 երկրում. ԱՀԿ-ն անհանգստացած է
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի հիմնամանրէի նոր`«Դելտա» (Delta) անվանումը ստացած տարատեսակով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 90 երկրում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Վան Կերկհովեն` նշելով, որ դա մտահոգություն է առաջացնում ԱՀԿ-ում:
«Ներկա պահին գիտենք, որ 92 երկրում առկա է «Դելտա» տարբերակը: Այդ տարբերակը փոխանցման մեծ արագություն է դրսևորում»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով` «Դելտա» տարբերակը մտահոգություն է առաջացնում կազմակերպության մոտ, քանի որ այն շատ արագ է տարածվում աշխարհով մեկ: