Ոչ միայն զինվորներին ուղղորդում էին, այլև պահանջում, որ ցույց տան, թե ում են ընտրել. Գորիսի փոխհամայնքապետ. Armdaily
ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանն ասաց, որ Սյունիքի Գորիս խոշորացված համայնքում և մյուս համայնքներում զինվորականներին ուղղորդում էին ընտրություն կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:
«Այո, ուղղորդում են, ոչ միայն ուղորդում են, այլև պահանջում են, որ ցույց տան, թե ում են ընտրել: Շատ լավ մշակված սխեմա է, շատ –շատ խայտառակ վիճակ է ուղղորդման առումով: Ու բոլոր տեղերն են այդ ուղղորդել՝ որտեղ որ զինվորներն են ընտրել: Նման լկտիություն հաստատ երբեք չի եղել»,-ասել է Հովսեփյանը: