Ի՞նչ գործ ուներ Արցախի նախագահը «Քաղաքացիական պայմանագրի» շտաբում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է եեել «Քաղաքացիական պայմանագրի» շտաբից: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու է ինքը գտնվում Երևանում, Հարությունյանն ասել է. «Բան չի պատահել: Ի՞նչ է իրավունք չունեմ Երևանում գտնվել: Եկել եմ անձնական գործերով»:
Լրագրողի ճշտող հարցին. «Քաղաքացիական պայմանագրի» գրասենակի մո՞տ»: Նախագահն ասաց. «Եկել եմ «ՔՊ»-ի գրասենյակ»:
Հարցին, թե ինչ նպատակով է եկել «ՔՊ» կուսակցության շտաբ, նա ասաց. «Առանց որևէ նպատակի»:
Նշենք, որ նրա այցի պահին շտաբերում հետևում էին ձայների հաշվարկին, որն անցկացնում է ԿԸՀ-ն: