Երկրի կողքով կանցնի 2 ֆուտբոլային մարզադաշտի մեծությամբ աստղակերպ
Աստղակերպը, որը ստացել է 441987 (2010 NY65) անվանումը և որի չափսերը համեմատելի են երկու ֆուտբոլային դաշտի հետ, Երկրից ամենամոտ հեռավորության վրա կգտնվի հունիսի 25-ին: Այս մասին հայտնում է ՌԴ Նորութունների կենտրոնական ծառայությունը` հղում անելով ՆԱՍԱ-ի մերձերկրյա տարածության օբյեկտների ուսումնասիրության կենտրոնին:
Հայտնի է, որ աստղակերպն առաջին անգամ նկատվել է 2010 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր փորձագետները տիեզերական մարմնի դիտարկումներ են իրականացնում: Դրա տրամագիծը կազմում է 228 մետր: Թռիչքի արագությունը կազմում է 13,35 կմ/վրկ: Արևի շուրջ դրա պտույտի տևողությունը հասնում է 3685 երկրային օրվա:
Երկրին ամենամոտ հեռավորության կետում աստղակերպը կլինի մեր մոլորակից 5,8 մլն կմ-ի վրա: Այդ տարածությունը 15 անգամ ավելի մեծ է, քան Երկրից Լուսին հեռավորությունը: