Ադրբեջանցի լրագրողը շատ է ցանկանում, որ այս ընտրություններում հաղթի իր գործընկերը. Ղազինյան
«Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանցի լրագրողը շատ է ցանկանում, որ այս ընտրություններում հաղթի իր գործընկերը և հավատում է, որ «հայ ժողովուրդը չի քվեարկի Ռոբերտ Քոչարյանի պես կաշառք վերցնողին ու մարդասպանին»:
Կրկնեմ, սա ասում է ադրբեջանցի լրագրողը, ինչի հետ, ցավոք, համաձայն են շատ հայի անունով ու ազգանունով մարդիկ, որոնց դժվար է Հայ մարդ համարել:
Հ.Գ. Որակումներն ու տերմինները ձեզ ոչինչ չե՞ն հիշեցնում, կարո՞ղ եք հիշել այն մարդկանց, որոնք Հայաստանում վերջին 20 տարին այսպես էին խոսում նախագահ Քոչարյանի մասին:
Հ.Հ.Գ. Գտեք ձեր կողքին այս բառերն օգտագործող մարդկանց ու արեք համապատասխան հետևություններ:
ԿՐԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՋԱԿՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ»: