«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ազատ արձակվեցին. փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։
Հ.Գ. Մնաց դատարաններն էլ ձերբակալումներն ապօրինի ճանաչեն ու վերջ։ Դա էլ 1-2 ժամից։
Ողջույն նոլիկ»։