Չինաստանի թատրոններից մեկում հանդիսատեսն ականատես է եղել գայլերի մասնակցությամբ ներկայացմանը (լուսանկարներ, տեսանյութ)
Չինական Սիան քաղաքի թատրոններից մեկի լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսն ականատես է եղել գայլերի մասնակցությամբ ներկայացմանը, գրում է New York Post-ը։
Ներկայացման տեսահոլովակը, որտեղ գայլերը հետապնդում են դերասաններին և նույնիսկ հարձակվում նրանց վրա, չինական Weibo հարթակում դիտել են միլիոնավոր մարդիկ։
Սոցցանցի օգտատերերը ներկայացման բեմադրիչներին մեղադրել են դերասանների և հանդիսատեսի կյանքը վտանգելու համար, ինչին ի պատասխան ներկայացման հեղինակները նշել են՝ «գայլերն անվտանգ են և չեն կարող վնասել մարդկանց»։
«Գայլերը ընտելացվել են երեք-չորս սերունդների ընթացքում։ Նրանք դաստիարակվում և վերապատրաստվում են պրոֆեսիոնալ մարզիչների կողմից և վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի դժբախտ պատահար տեղի չի ունեցել»,- ասված է թատրոնի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հայտնի է նաև, որ հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու համար բեմի և նստատեղերի միջև պաշտպանիչ ցանցեր են տեղադրված։