Նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են միջոցառումներ`կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ. Ոստիկանությունը՝ Երևանում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին
Անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ.
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։
Ոստիկանությունը հայտնում է, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։