Դրուիդները Մեծ Բրիտանիայի վարչապետին մեղադրել են «սև մոգության կիրառման համար»
Բրիտանացի դրուիդները մեղադրել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին սև մոգություն կիրառելու համար, գրում է Daily Star-ը` մանրամասնելով, որ հեթանոսները համարում են, որ համավարակի սահմանափակումների միջոցով իրենց վերածել են ստրուկների:
Հայտնի է, որ բրիտանացի դրուիդները համարվում են քովիդ-այլախոհներ:
«Նրանք մեր դեմ մոգություն են կիրառել, դուք կարող եք անվանել դա, ինչպես ցանկանում եք: Նրանք մեզ ստրուկ դարձրին, մենք համակարգի ստրուկ ենք, և այդ ամբողջը սև մոգություն է», - Daily Star-ին ասել է բրիտանացի դրուիդների առաջնորդ Ուոլի Դինը:
Վերջինիս պնդմամբ` «Բորիս Ջոնսոնը սև մոգություն է օգտագործում ՝ բոլորին «լոքդաունի» մեջ պահելու համար»:
Դրուիդների հայտարարությունները կապված են իշխանությունների` Մեծ Բրիտանիայում նշվող արևադարձի ամենամյա հեթանոսական տոնի անցկացումը, այդ թվում` Սթոունհենջում արգելելու մտադրության հետ: Արգելքը կապված է կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների հետ: