Փաշինյանը քվեարկեց
Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի ու երեխաների հետ մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։ Ցուցակում իրենց անունը գտնելուց հետո Փաշինյանները մտան ընտրատեղամաս:
«Բարև ձեզ, էս հե՞րթ ա»,- ասաց Փաշինյանն ու կանգնեց հերթի վերջում։
Քվեարկելուց հետո Փաշինյանը լուսանկարվեց քաղաքացիների հետ ու հեռացավ՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։