Շանհայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը՝ ռեստորանով
Շանհայում պաշտոնապես բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը: J Hotel Shanghai Tower-ը գտնվում է Shanhai Tower-ում, որը համարվում է աշխարհի երկրորդ ամենաբարձր երկնաքերը՝ Դուբայի Բուրջ Խալիֆայից հետո, գրում է Morningstar-ը:
Հյուրանոցը գտնվում է 632 մետր բարձրության վրա, իսկ ռեստորանը գտնվում է վերջին՝ 120-րդ հարկում: Այնտեղից բացվում է Հուանպու գետի ափամերձ հատվածի և ամբողջ մայրաքաղաքի համայնապատկերը: Ռեստորանը հավակնում է Գինեսի ռեկորդների գրքում ամենաբարձրի տեղին։
Shanhai Tower երկնաքերի շինարարությունն արժեցել է 2,3 միլիարդ դոլար եւ ավարտվել է 2015 թվականին: Գրասենյակներից բացի, աշտարակում կան նաև խանութներ, ռեստորաններ, հյուրանոց և Շանհայի ու Չինաստանի ամենաբարձր դիտահարթակը՝ 118-րդ հարկում: