Ավստրալիայի ոստիկանությունը «Իսլամական պետությանը» ենթադրյալ անդամակցության համար ձերբակալել է մեկ անձի
Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ Սիդնեյում ձերբակալվել է մի մարդ՝ ենթադրաբար «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
«Տղամարդուն, 7 ամիս տևած հետաքննությունից հետո, մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպությանը, մասնավորապես, «Իսլամական պետության»-ը անդամակցության համար»,- ասված է Ավստրալիայի դաշնային ոստիկանության և Նոր Հարավային Ուելսի ոստիկանության համատեղ հայտարարության մեջ:
Կառույցները չեն նշել ձերբակալված 24-ամյա երիտասարդի անունը: