Ընտրությունների ժամանակ իրավապահները պետք է երաշխավորեն իրավունքի գերակայությունը և խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ՀՀ նախագահն ասել է ԱԱԾ պետին և ոստիկանապետին
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Նշելով, որ այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը:
Հիշեցնենք, ավելի վաղ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել տեսաուղերձով: