Անհնար է զսպել արցունքները․ ահա թե ինչպես են դիմավորում Ադրբեջանից վերադարձած Ալիկին
Ալիկը մեր այն զինվորականներից է, որ գտնվել է Ադրբեջանում հետպատերազմական այս տևական ժամանակահատվածում։ Նրա վերադարձը հունիսի 15-ին հասկանալիորեն տոնի էր վերածվել՝ աննկարագրելի ուրախություն պարգևելով հարազատներին։
Ալիկին, ինչպես մեր մյուս վերադարձած տղաներին, դիմավորել են դհոլի տոնական հնչյունների ներքո։ Նրան մեծ ուրախությամբ են ողջունել բոլոր նրանք, ովքեր հավաքվել են վերադարձած երիտասարդի տան մոտ։ Բնականաբար, հավաքվածները չեն կարողանում զսպել իրենց հույզերն ու արցունքները։
Բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե մինչ այս միահամուռ ջանքերով աջակցել և հոգատարությամբ են շրջապատել զոհերի և գերիների ծնողներին, ապա հիմա ջերմությամբ, հոգատարությամբ և ուշադրությամբ պետք է շրջապատեն նաև վերադարձած տղաներին։