Մինչև +54. Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ նահանգապետը նման որոշում է կայացրել, քանի որ շրջանում գրանցված բարձր ջերմաստիճանը հսկայական ճնշում է գործադրել էլեկտրական ցանցի վրա:
Հայտնի է, որ Death Valley կոչվող ազգային պարկում ցուցանիշը հասել է +54-ի, իսկ նահանգի մյուս հատվածներում` մինչև +47-ի:
Կալիֆորնիայի անկախ համակարգի օպերատորը (The California Independent System Operator), որը նահանգում էլեկտրական ցանցի հիմնական օպերատորն է, հայտարարությամբ է հանդես եկել՝ խնդրելով բնակիչներին կամավոր կերպով ժամը 17:00-22:00-ն անջատել էլեկտրաէներգիան՝ ցանցի աշխատանքի վրա գործադրվող ճնշումը նվազեցնելու համար:
«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել էներգետիկ ենթակառուցվածքների լարվածությունը թուլացնելու համար»,- շեշտել են ընկերությունից: