Ավստրալիայում փորձարկվել է աշխարհում առաջին թռչող մրցարշավային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)
Alauda Aeronautics ընկերությունն Ավստրալիայի անապատում իրականացրել է Airspeeder Mk3 օկտոկոպտերի (անօդաչու թռչող սարքի տեսակ-խմբ.)՝ աշխարհում առաջին թռչող մրցարշավային մեքենայի թռիչքային փորձարկումները:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ փորձարկումը դեռևս իրականացվել է միայն անօդաչու ռեժիմում:
Նշվում է՝ այս տարի տեղի կունենան թռչող մեքենայի առաջին երեք անօդաչու մրցավազքերը, իսկ արդեն 2022 թվականին դրա խցիկում կհայտնվի իրական օդաչու:
Սարքը համալրված է 8 սպորտային շեղբով, որը շրջապատում է կենտրոնական ածխածնամանրաթելային օդաչուների խցիկը և կարող է 2,8 վայրկյանում 0-99 կմ/ժ արագություն բացել:
Այն սնուցվում է լիթիումի պոլիմերային մարտկոցով, որը թույլ է տալիս թռչել մոտ 15 րոպե: Այնուամենայնիվ, նախատեսվող յուրաքանչյուր մրցավազք տևելու է 45 րոպե, ինչը նշանակում է, որ մարտկոցը փոխելու համար կպահանջվի երկու կանգառ՝ լիցքավորման նպատակով:
Դա կտևի մոտ 20 վայրկյան, որը համեմատելի է 1970-ականների «Ֆորմուլա 1» մրցարշավում մեքենաները վառելիքով լիցքավորելու հետ: