Ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են. Էդմոն Մարուքյանը՝ նախկին ու նոր իշխանությունների տարաձայնությունների մասին (տեսանյութ)
Ժողովուրդն ուզում է և պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե չես սիրում, ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են: Այս մասին այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով երկրում առաջ եկած խնդիրների և նախկին ու նոր իշխանությունների տարաձայնությունների մասին:
«Մարդիկ ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամենը: Երկիրը հազար խնդիր ունի, պետք է համախմբվենք, լուծենք այդ խնդիրները, սա է մարդկանց ուզածները, և մենք սա ենք անում»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը ներկայացրեց իր կանխատեսումը և շեշտեց, որ ազգային համաձայնության կառավարություն պետք է լինի, և ուժերը պետք է համախմբվեն մեկ գաղափարի շուրջ: «Պետք է մասնագետներին ուղարկենք Կառավարություն, քաղաքական գործիչները մնան խորհրդարանում»: