Ճապոնիայում հսկա բուդդիստական արձանին դիմակ են «հագցրել», մինչ կորոնավիրուսը վերահսկողության տակ անցնի (տեսանյութ)
Ճապոնիայի Աիձուվակամացու քաղաքում գտնվող հսկա բուդդիստական արձանին, որը պատկերում է գթասրտության աստվածուհուն, պաշտպանիչ դիմակ են հագցրել, հայտնում է BBC լրատվականը:
Իշխանությունները ծրագրել են այն հանել այն ժամանակ, երբ կորոնավիրուսային համավարակը վերահսկողության տակ կլինի։
Արձանի համար պատրաստված պաշտպանիչ դիմակը կշռում է 35 կիլոգրամ, որն արձանին հագցնելու համար 3 ժամ տևողությամբ գործողությամբ բարձրացվել է 57 մետր բարձրության վրա։